Հետաքրքիր կերպարներ գլխի շարֆերով

Oրեր են լինում, որ մեր մազերն այնքան շքեղ, մաքուր և գեղեցիկ տեսք են ունենում՝ կարծես պատրաստվում ենք նկարահանվել մազերի խնամքի գովազդային արշավում։ Սակայն լինում են նաև օրեր, երբ ճիշտ հակառակն է։ Ձեզ առաջարկում ենք լուծում նման օրերի համար։

Ճիշտ է՝ գլխի համար նախատեսված շարֆերը սխալ կլինի համարել նոր միտում, բայց դրանք հիանալի միջոց են նման դեպքերի համար։ Մազերի այս աքսեսուարի առավելությունն այն է, որ այն ունի օգտագործման բազում տարբերակներ, որոնցից մի քանիսը Ձեզ ենք ներկայացնում ստորև։

Հավաքված մազեր

Այս տարբերակը գլխի շարֆի օգտագործման ամենահեշտ ձևերից մեկն է, որը նախատեսված է գրեթե ցանկացած չափսի կամ ձևի շարֆերի համար։

Բանդանա

Lizzie McGuire հայտնի ֆիլմի հերոսի սիրելի ոճերից մեկն է, որն իրականում շատ հարմար է ոչ այնքան մաքուր մազերի դեպքում։

Բանդանա գլխարկ

Այս տարբերակը շատ նման է վերը նշվածին, սակայն ավելի շատ հիշեցնում է 2000-ականների սկիզբը կամ ամառային ճամբարի գլխարկ։

«Բաբուշկա»

Արեւելաեվրոպական տատիկների ու նորաձևությամբ տարված ռեփերների կողմից հավասարապես սիրված բաբուշկա ոճը ծածկում է ամբողջ գլուխը և շատ հարմար է, եթե ամբողջ օրը զբաղված եք լինելու:

Շարֆով հյուսքեր

Կան շարֆով հյուսքեր անելու բազմաթիվ եղանակներ, սակայն սա ամենահեշտն ու պարզն է։

Աղբյուր՝ purewow.com