
Հեշտ և արագ պատրաստվող բանանով կեքսեր
Անհրաժեշտ բաղադրիչներ
- ⅓ բաժակ կոկոսի հալեցրած յուղ
- ¼ բաժակ թխկու օշարակ
- 2 ձու
- ¼ բաժակ կաթ
- 1 թեյի գդալ հեղուկ վանիլին
- 3 հասած բանան
- 2 բաժակ ամբողջական ցորենի ալյուր
- 1 թեյի գդալ դարչին
- ½ թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ սոդա
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 325°F / 160°C:
- Առանձին ամանի մեջ խառնել կոկոսի յուղը և թխկու օշարակը այնքան, մինչև միաձուլվեն:
- Ավելացնել ձուն, կաթը և հեղուկ վանիլինը: Խառնել մինչև համասեռ զանգված դառնալը:
- Ավելացնել բանանը, դարչինը, սոդան, աղը և ալյուրը:
- Թխել 20-25 րոպե: Պատրաստի կեքսերը կարող եք պահել մինչև 2 օր:
Աղբյուր՝ tasty.co