Հեշտ սանրվածքներ ստանալու եղանակներ

Աղջիկների համար գեղեցիկ սանրվածք ունենալն առաջնային է: Սակայն գեղեցիկ սանրվածք ստանալու համար հարկավոր է ժամանակ, որը ոչ բոլոր աղջիկները կարող են տրամադրել: Շատերն էլ ուղղակի ծուլանում են սանրվածքների հարցում: Ուստի ձեզ ենք ներկայացնում սանրվածքներ ստանալու մի քանի դյուրին եղանակ, որոնց շնորհիվ ձեր կյանքն էլ ավելի կհեշտանա:

Հեշտ կոս

Այս սանրվածքի համար ձեզ ընդամենը հարկավոր է սանր, մազակալ և գել՝ մազերը գեղեցիկ և հարթ պահելու համար: Այն ձեզանից կխլի ընդամենը երկու կամ երեք րոպե:

Հեշտ խոնավ ալիքավոր սանրվածք

Այս սանրվածքը շատ նման է Քիմ Քարդաշյանի այս տարվա Մետրոպոլիտեն թանգարանի Հանդերձների ինստիտուտի ամենամյա գալա երեկոյի սանրվածքին: Պարզապես ձեր չոր մազերը խոնավացրեք ջրով, ապա քսեք ալկոհոլ չպարունակող մուս՝ տարածելով այն ներքևից մինչև վերև, որի շնորհիվ ձեր մազերը շողացող տեսք կստանան:

Հեշտ կես-վերև պոչ

Այս սանրվածքի լավագույն կողմն այն է, որ այն կարելի է ստանալ նույնիսկ անմիջապես ցնցուղից դուրս գալուց հետո, եթե մազերը չորացնելու ժամանակ չունեք: Նախ, ձեր մազերը բաժանեք վերին և ստորին հատվածների, ապա վերին հատվածը կապեք ամրակալով: Ապահովության համար մազակալներ ամրացրեք վերին հատվածին, իսկ մնացած ստորին հատվածը թողեք թափված:

Աղբյուր՝ cosmopolitan.com