
Հեշտ Մեթոդներ Իմունիտետը Բարձրացնելու Համար
Ձեր իմնունային համակարգը ձեզ պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններ առաջացնող միկրո օրգանիզմներից։ Իմունային համակարգի ամրապնդումը կարող է երկար և ձանձրալի թվալ, սակայն կան տարբերակներ, որոնք այդ գործընթացը ավելի կթեթևացնեն։ Այս մասին գրում է “Women’s Health” պարբերականը:
Ըստ պարբերականի նշված մեթոդները կօգնեն ձեզ մոռանալ գրիպի մասին։
Երգեք Որքան Ուզում Եք
Կես ժամ երաժշտություն լսելն ու երգելը նվազեցնում են կորտիզոլի մակարդակը, որը սթրեսային հորմոն է և բացասական ազդեցություն ունի ձեր իմունային համակարգի վրա։ Մյուս անգամ եթե մեքենայի մեջ կամ տան ճանապարհին երգելու զգացողությունը ձեզ տարօրինակ թվա, ապա հիշեք որ այն ձեզ կարող է օգտակար լինել ձեր իմունիտետը բարձրացնելու համար։
Սուշիի «Հարձակում»
Պատվիրեք սուշի սաղմոնով կամ թունայով։ Դրանում եղած ճարպաթթուները հարուստ են օմեգա-3-ով։ Սա կնվազեցնի բորբոքումների ռիսկը։ Կոճապեղպեղի և վասաբիի հավելումները կօգնեն դուրս մղել օրգանիզմից վտանգավոր բակտերիաները և կմաքրեն շնչառական ուղիները։ Ով կպատկերացներ, որ այս համեղ կերակուրը նաև կարող է նպաստել ձեր իմունային համակարգի ամրապնդմանը։
Սառը Ցնցուղ Ընդունեք
Երբևէ փորձե՞լ եք սառը ցնցուղ ընդունել։ Եթե ոչ, ապա իսկական ժամանակն է փորձելու, քանի-որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ ովքեր հաճախ են սառը ցնցուղ ընդունում ավելի քիչ են հիվանդանում գրիպով։ Տաք լոգանքից հետո փորձեք 30 վայրկյան կանգնել սառը ցնցուղի տակ։
Այցելեք Հիվանդներին
Մեր մարմինը սովոր է մեխանիկորեն արձագանքել, երբ վտանգավոր բակտերիաներ են ներթափանցում։ Մի ուսումնասիություն ցույց է տվել, որ այն մարդիկ ովքեր դիտում են նկարներ, որտեղ մարդիկ հազում կամ փռշտում են, ապա նրանց իմմունային համակարգը միանգամից վերածվում է արձագանքման մեխանիզմի։