Հեյլի Բիբերը հիմնում է «Bieber Beauty» ապրանքանիշը

Գեղեցկության և կոսմետիկ միջոցների աշխարհը շարունակ ընդլայնվում է հայտնի աստղերի շնորհիվ: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Արիանա Գրանդեն պատրաստվում է թողարկել իր “Thank U, Next” գեղեցկության միջոցների հավաքածուն, իսկ Ռիհանան ընդլայնում է իր “Fenty Beauty”-ն և պատրաստվում է մաշկի խնամքի միջոցներ թողարկել:

Այժմ էլ Հեյլի Բոլդուինն է փաստաթղթեր ներկայացրել “Bieber Beauty” ապրանքանիշի տակ կոսմետիկ և մաշկի խնամքի միջոցներ թողարկելու համար: Ճիշտ է՝ ապրանքանիշի թողարկման հստակ ժամկետները, ինչպես նաև թողարկվող միջոցների ցանկը դեռևս հայտնի չէ, սակայն դատելով նախկինում Հեյլիի տված հարցազրույցներից՝ կարելի է ակնկալել, որ այն “կանաչ գեղեցկության” ապրանքանիշ է լինելու, որը հիմնական շեշտը դնելու է բնական գեղեցկության վրա:

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն ամուսնացել են անցյալ տարի աշնանը Նյու Յորքում: Մոտ ապագայում զույգերը պլանավորում են ևս մեկ հարսանեկան արարողություն անցկացնել:

Աղբյուր՝ Harpers Bazaar