Հեյդի Քլումն ու Թոմ Կաուլիցը գաղտնի ամուսնացել են

Պարզվում է` Հեյդի Քլումն ու Թոմ Կաուլիցը ամիսներ շարունակ ամուսնացած են եղել, և կարողացել են թաքցնել այդ փաստը: Ինչպես հաղորդում է TMZ ամսագիրը, սուպերմոդելն ու Tokio Hotel ռոք խմբի կիթառահարն օրինականացրել են իրենց ամուսնությունը դեռևս 2019 թվականի փետրվարին: Այսինքն, զույգն ամուսնացել է 2018 թվականի նշանադրությունից ընդամենը երկու ամիս անց: People ամսագրի տվյալներով՝ Հեյդի Քլումն ու Թոմ Կաուլիցն ամուսնության վկայականը ստացել են Կալիֆորնիայում: Ամուսինները դեռևս հրապարակայնորեն չեն արձագանքել շրջանառվող լուրերին:

Աղբյուր՝ harpersbazaar.com