
Հարսանյաց Հանդես Առանց Խուճապի
Երբ մոտենում է հարսանիքի օրը, սթրեսն ավելի է ուժեղանում։ Բոլորը ցանկանում են իմանալ հանդիսության ճշգրիտ օրը, որպեսզի կարողանան այդ օրը ոչինչ չպլանավորել։ Սակայն, ինչպես գրում է «Vogue»-ը, հարսանյաց հանդեսի օրվա ընտրությունը կարող է դառնալ շատ արդյունավետ և հեշտ գործընթաց։
«Vogue»-ը առաջարկում է հետևյալ քայլերը սթրեսի մակարդակը նվազեցնելու համար։
Անցկացման վայրն առաջնային կարևորություն ունի
Եթե դուք պատկանում եք աղջիկների այն խմբին, ովքեր իրենց հարսանիքի օրվա մասին մանկուց են երազել, ապա հարսանեկան արարողությունների դահլիճն առաջինն է պետք ամրագրել։ Տեղն ազդում է ձեր ընտրության վրա, հատկապես եթե դուք պլանավորում եք համապատասխանեցնել դահլիճի ազատ լինելու հանգամանքը սինագոգում կամ եկեղեցում անցկացվող արարողության հետ։
Մի մոռացեք եղանակի մասին
Ամառային և ձմեռային հարսանեկան արարողությունների միջև եղած տարբերությունը հսկայական է, հատկապես մթնոլորտի և գների առումով։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչ տեսակի հարսանիք եք դուք պատկերացնում։ Եթե ձեզ համար կարևոր են ցերեկային ժամերը, ապա պետք է ճիշտ եղանակ ընտրել։
Հիշարժան օր ընտրեք
Անկախ այն բանից, թե ձեր հարսանիքը համընկնում է ձեր ծնողների պսակադրության օրվա կամ ինչ-որ մեկի տարեդարձի հետ, այսպիսի հատկանշական գործառույթը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր ընտրության վրա։ Հարսանեկան օր ընտրելիս՝ կարող եք ընտրել այնպիսի օր, որն ասենք ձեր առաջին համբույրի կամ ձեր հարաբերությունների տարելիցի օրն է եղել։ Հետո հարսանեկան արարողության ընթացքում համոզված եղեք, որպեսզի բարձրաձայն ներկայացնեք տվյալ հատկանշական օրվա պատմությունը։