Հարսանեկան նախապատրաստություններ, որոնք կարող եք անել տնից

Աշխարհում տիրող այս համաճարակային խառնաշփոթի արդյունքում բազում ծրագրված միջոցառումներ, այդ թվում նաև հարսանիքներ, չեղարկվել են կամ հետաձգվել։ Սակայն ինքնամեկուսացումն ու ազատ ժամանակը կարելի է արդյունավետ և խելամտորեն օգտագործել հարսանիքի նախապատրաստվելու համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարսանեկան նախապատրաստությունների այն ցանկը, որը կարող եք հեշտությամբ անել տնից՝ զգալիորեն թեթևացնելով ձեր հետագա անելիքները։

  1. Անհրաժեշտ իրերի ցանկ կազմեք

Հիմա, երբ տանը շատ ժամանակ եք անցկացնում, հավանաբար ավելի լավ եք պատկերացնում, թե ինչի կարիք կարող եք ունենալ ամուսնական կյանքի ընթացքում: Հնարավոր է, որ դուք ցանկանաք նոր բաղադրատոմս փորձել, բայց պարզեք, որ չունեք անհրաժեշտ խոհանոցային տեխնիկա, կամ, օրինակ, փորձեք հարդարել ձեր մազերը տանը, սակայն չունենաք անհրաժեշտ պարագաները։ Այս և այլ խոչընդոտներից խուսափելու համար օգտագործեք այս ժամանակը և կազմեք անհրաժեշտ պարագաների ցանկ, որոնք կարող են պետք գալ ձեզ հատկապես հարսանիքից հետո։

  1. Պարի առցանց դասերի մասնակցեք

Եթե դուք մեկուսացված եք ձեր զուգընկերոջ հետ, ապա ավելի լավ ժամանակ պարզապես չի կարող լինել ձեր պարային հմտությունների վրա աշխատելու համար։ Բազմաթիվ առցանց հարթակներ պարային դասընթացներ են անցկացնում իրական ժամանակում՝ իրական ուսուցիչների հետ: Կարող եք ներգրավել նաև  ձեր ընկերներին կամ ընտանիքի անդամներին ՝ նրենց օրը ևս հետաքրքիր դարձնելու համար։

  1. Կազմեք ձեր հարսանեկան երգացանկը

Երգացանկը կազմելիս կարող եք սկսել հենց այն երգի ընտրությունից, որը կցանկանայիք, որ հնչեր ձեր մուտքի ժամանակ։ Հարսանեկան երգացանկ կազմելն, իրականում, բավական ժամանակատար գործ է․ այն կարող է օրեր, անգամ շաբաթներ տևել։ Շատ կարևոր է նաև կազմել այն երգերի ցանկը, որոնք որևէ պարագայում չպետք է հնչեն ձեր հարսանիքին։

  1. Հստակ ռազմավարություն մշակեք ձեր հարսանեկան կազմակերպչի հետ

Ձեր հարսանեկան կազմակերպչի հետ առցանց տարբերակով ծրագրեք բոլոր ժամանցային միջոցառումները, որոնք նախատեսում եք կյանքի կոչել հարսանիքի ժամանակ։

  1. Մտածեք ճաշացանկի մասին

Մարդիկ սովորաբար երկար ժամանակ են հատկացնում հարսանեկան ճաշացանկի ընտրությանը։ Մտածեք՝ գուցե ինչ-որ նոր ճաշատեսակ կամ աղցան մտաբերեք, որ կցանկանայիք տեսնել ձեր հարսանեկան սեղանին։ Սա լավ ժամանակ է հենց այսպիսի մանրուքների մասին մտածելու համար։

  1. Հոգ տարեք ձեր մասին

Սա, թերևս, ամենակարևորն է։  Կարող եք մարզումների ծրագիր կազմել կամ ռոմանտիկ երեկո կազմակերպել ձեր սիրելիի հետ։  Ձեր ֆիզիկական,  մտավոր և զգացմունքային բարեկեցությունն ամենակարևորն է։

Աղբյուրը՝ Brides.com