
Էլլի Գոլդինգի հարսանեկան զգեստը կարելու համար 640 ժամ է պահանջվել
Հայտնի երգչուհի Էլլի Գոլդինգի վերջերս կայացած հարսանեկան արարողությունը շարունակում է լայնորեն քննարկվել բոլորի կողմից:
Նշենք, որ hարսանիքին բազմաթիվ հայտնի աստղեր էին ներկա, այդ թվում Քեթի Փերին, Օրլանդո Բլումը, Ջեյմս Բլանթը, Յորքի արքայադուստրեր Եվգենյան և Բեատրիսը և այլոք:
Հետաքրքրական է, որ երգչուհին կրում էր Chloé ապրանքանիշի զգեստ, որը կարելու համար 640 ժամ է պահանջվել:
Սակայն սա դեռ ամենը չէ: Երգչուհին ոչ պակաս արժեքավոր քող էր կրում, որի հեղինակն է դիզայներ Նատաշա Ռամսեյ-Լևին: Այն պատրաստելու համար գրեթե նույնքան ժամանակ է պահանջվել՝ 591 ժամ:
https://www.instagram.com/p/B13gsj4Avak/?utm_source=ig_embed
Ավելի վաղ իր զգեստի մասին խոսելիս Էլլին ասել է.
«Ես երբեք ինձ ավելի յուրահատուկ չեմ զգացել, որքան այն պահին, երբ առաջին անգամ փորձեցի այս զգեստը Փարիզում»: