Հարսանեկան գլխազարդերի լավագույն օրինակները

Բոլոր հարսնացուներն էլ երազում են հարսանիքի օրը  կատարյալ տեսք ունենալու մասին։ Եվ այս տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության են արժանի հարսանեկան սանրվածքների համար նախատեսված աքսեսուարներն ու գլխազարդերը, որոնք կարող են յուրօրինակ նրբագեղություն հաղորդել ցանկացած հարսնացուի։ Սա հատկապես վերաբերում է երկար վարսեր ունեցող աղջիկներին։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ ալիքաձև վարսերն, ինքնին, շքեղ են, բայց վստահեցնում ենք ձեզ, որ ստորև ներկայացվող գլխազարդերը կարող են ձեր տեսքն առանձնահատուկ դարձնել։

Ներկայացնում ենք յուրահատուկ գլխազարդեր և աքսեսուարներ, որոնք հարմար կլինեն ցանկացած հարսնացուի և սանրվածքի համար։

  1. Մարգարտե գլխազարդ

Նրբագեղ մարգարտե այս գլխազարդը առավելապես հարմար կլինի ռոմանտիկ հարսնացուներին։ Այն կարող է դասական տեսք հաղորդել ցանկացած հարսնացուի։

  1. Հունական աստվածուհի

Ոսկե տերևներով պատված այս գլխազարդը ցանկացած հարսնացուի կարող է հունական աստվածուհի դարձնել։

  1. Ծաղկային շղթա

Այս ծաղկային շղթան հիանալիորեն համադրվում է բոհեմյան ոճի հարսանեկան զգեստի հետ՝ առավել նրբագեղ և դասական տեսք հաղորդելով հարսնացուին։

  1. Թանկարժեք քարերով զարդարված գլխակապ

Թանկարժեք քարերով զարդարված այս գլխակապն, իսկապես, շքեղ է։ Այն հիանալի է դիտվում հարսացուի ալիքաձև վարսերի հետ։

  1. Ժապավեն

Այս նուրբ և հասարակ սև ժապավենը կարող է ամբողջացնել ձեր հասանեկան կերպարը՝ տեղափոխելով ձեզ փարիզյան նրբագեղության դարաշրջան։

  1. Թագուհուն վայել գլխազարդ

Ադամանդե զարդերով այս նրբագեղ ոսկեգույն պսակն, իսկապես, թագավորական տեսք է հաղորդում։

  1. Արտ Դեկո

Շքեղությունը երբեք ավելորդ չի լինում, այսպես չէ՞։ Այս վինտաժային գլխազարդն ամբողջությամբ ոգեշնչված է Մեծն Գեթսբիի ոճից։

  1. Աքսեսուար՝ մազերի գույնին համապատասխան

Այս բրոնզե գլխազարդը պարզապես ամբողջացում է հարսնացուի մազերի շքեղ գույնը։ Այն միախառնվում է մազերի գանգուրներին՝  բրոնզե փայլ հաղորդելով դրանց։

  1. Լա Բոհեմ

Վինտաժային գլխազարդը՝ զուգակցված ոսկե շղթաներով և բյուրեղյա մասնիկներով, կարող է ցանկացած կերպար վերածել բոհեմյան երազանքի։

  1. Հեքիաթային նրբագեղություն

Եթե պատրաստվում եք հարսանեկան արարողությունը անցկացնել բնության գրկում, ապա այս նրբագեղ և հեքիաթային աքսեսուարը հիանալի ընտրություն կլինի ձեզ համար։

Աղբյուրը՝ Brides.com