Հարսանեկան ավանդույթներ, որոնք պահպանվում են մինչ օրս

Յուրաքանչյուր երկիր և մշակույթ իր յուրահատուկ հարսանեկան սովորույթներն ունի, որոնց հետևելը նորապսակներին հավերժական երջանկություն է խոստանում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում տարբեր երկրների հետաքրքիր ավանդույթներից մի քանիսը։

Հայաստան

Հայաստանում, սովորության համաձայն, երբ հարսն ու փեսան մտնում են փեսայի տուն, նրանք ափսե են կոտրում, ինչից հետո փեսայի մայրը լավաշ և մեղր է հյուրասիրում նրանց: Նորապսակների ուսերին լավաշ գցելը չարիքից ազատում է խորհրդանշում, իսկ մեղր համտեսելը մեղրի պես քաղցր կյանք է խոստանում:

Ֆրանսիա

Ֆրանսիացի հարսնացուներն ու փեսաները հարսանյաց ընդունելությունից հետո ավանդաբար շոկոլադ և շամպայն են համտեսում, սակայն մի շտապեք ուրախանալ, քանի որ նրանք պարտավոր են դրանք ուտել զուգարանակոնքից: Ավանդույթի համաձայն՝ սա նրանց ուժ է տալիս ամուսնական գիշերվանից առաջ։

Չինաստան

Չինաստանում փեսան պետք է մի քանի անգամ աղեղները նետի հարսնացուի ուղղությամբ, այնուհետև հավաքի դրանք և կոտրի հարսանեկան արարողության ժամանակ, որ նրանց սերը հավերժական կյանք ունենա:

Հունաստան

Հարսանիքի օրը փեսայի ազգականները սափրում են նրան, ինչից հետո հարսնացուի մայրը նրան մեղր և նուշ է հյուրասիրում:

Աղբյուր՝ brides.com