
Ժամադրության Ուղեցույց Անհանգստությամբ Տառապողների Համար
Ժամադրությունը երբեմն կարող է շատ սթրեսային լինել: Իսկ եթե դուք տառապում եք անհանգստությամբ, ապա սա կարող է ավելի սրել ձեր ախտանշանները։ Ինչպես գրում է “Teen Vogue”-ը շատ դժվար է գտնել այն մեկին, ով կդառնա ձեր կյանքի մշտական զուգընկերը և առավել դժվար է կազմակերպել ձեր առաջին հանդիպումը։
“Teen Vogue” պարբերականը պնդում է, որ վերը նշվածները չպետք է խոչընդոտեն ձեր ժամադրությունը և առաջարկում է մի քանի խորհուրդներ, որոնք այդ գործընթացն ավելի կհեշտացնեն։
Տնից Լավ Տեղ Չկա
Տանը կազմակերպված ժամադրություններն ամենալավն են և կօգնեն ձեզ ավելի հանգիստ զգալ։ Սա վերաբերվում է նաև ընկերների հետ զվարճանալուն։ Ժամադրության ժամանակ ձեզ նախընտրելի միջավայրում գտնվելը, կօգնի թեթևացնել լարվածությունն ու վախը։
Կինոդիտում
Կինոսրահում մութ է և հանգիստ։ Դուք կարիք չունեք շատախոսելու քանի-որ երկուսով էլ զբաղված եք կինոդիտումով։ Մինչ ընթրիքային ժամադրությունները կարող են վերածվել նյարդային կծիկի, կինոթատրոնում դուք կարող եք ուտել այնքան ինչքան ցանկանում եք և կարիք չկա վախենալու, թե ինչ տեսք ունեք այդ ընթացքում։
Սիրելի Վայր
Լինի դա թե՛ սրճարան և թե՛ այգի, ընտրեք այնպիսի վայր, որին դուք քաջ ծանոթ եք։ Եթե դա այն սրճարանն է, որտեղ դուք հաճախ եք լինում, ապա մենյուի հարցում անհանգստանալու կարիք չկա, քանի-որ դուք արդեն գիտեք թե ինչ եք ուտելու։ Քանի-որ դուք գտնվում եք ձեր հարմարավետության գոտում, խուճապի ենթարկվելու շանսերը քչանում են։
Վստահեք Ձեր Զուգընկերոջը
Երբեմն անհանգստությունը խանգարում է ինչ-որ բան պլանավորելուն քանի-որ դուք անընդհատ մտածում եք այն ամենի մասին ինչը կարող է թարս գնալ։ Փորձեք վստահել ձեր զուգընկերոջը ժամադրություն կազմակերպելու հարցում։ Միգուցե ձեզ վախեցնի ինչ-որ նոր կամ անհայտ իրավիճակ, սակայն ամեն բան կարելի է հարթեցնել հաղորդակցության միջոցով։