Հարաբերություններ, որոնք կարող են կործանարար լինել

Հարաբերությունները հաճախ կարող են բարդ և խճճված լինել: Եվ կան գործոններ, որոնք կարող վերջնական բաժանման պատճառ հանդիսանալ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարաբերությունների տեսակներ, որոնք կարող են կործանարար լինել:

«Դու ոչինչ ես» տեսակի հարաբերություններ

Դուք պետք է լրջորեն մտածեք ձեր հարաբերությունների մասին, եթե ձեր զուգընկերը անընդհատ վիրավորում, նվաստացնում կամ սպառնում է ձեզ: Զուգընկերոջ կողմից նման պահվածքի դրսևորման արդյունքում ձեր ինքնագնահատականը կարող է ընկնել և ստիպել ձեզ սկսել չհավատալ ձեր ուժերին։

«Մենք միայն երկուսով ենք» տեսակի հարաբերություններ

Հասարակությունից մեկուսացումն առաջին հայացքից կարող է դրական թվալ. ձեզ կարող է թվալ, թե դա կարող է նպաստել առավել ջերմ և մտերմիկ հարաբերությունների ձևավորմանը։ Սակայն, իրականում, եթե ձեր զուգընկերը փորձում է ձեզ համոզել, որ դուք միայն երկուսով եք ամբողջ աշխարհի դեմ, դա նշանակում է, որ նա պարզապես փորձում է վերահսկել ձեզ:

«Դու պետք է անես սա» տեսակի հարաբերություններ

Որքա՞ն հաճախ է ձեր զուգընկերը ստիպում ձեզ անել այն, ինչ դուք չեք ցանկանում: Նման պահանջներն ու արգելքները կարող են շատ վտանգավոր լինել՝ սահմանափակելով ձեր ազատությունը:

«Ես վստահ չեմ» տեսակի հարաբերություններ

Եթե ձեր զուգընկերը շարունակ փոփոխում է ձեր ծրագրերը և չափազանց անորոշ է խոսում ձեր համատեղ ապագայի մասին, դա նշանակում է, որ նա վախենում է մտածել հարաբերությունների հաջորդ փուլի մասին: Դա կարող է նաև նշանակել, որ նա վստահ չէ ձեր հարաբերությունների հարցում և գուցե մեկ ուրիշի մասին է մտածում:

Աղբյուր՝ brightside.me