
Հարաբերություններում սթրեսի առկայության հիմնական պատճառները
Բոլոր ներանձնային հարաբերություններն էլ տարբեր են՝ իրենց լավ ու վատ կողմերով: Ոչինչ կատարյալ չէ, ուստի որևէ մեկը երաշխավորված չէ սթրեսային իրավիճակներից: Որպես կանոն, սթրեսի ամենամեծ աղբյուրը եղել և մնում է փողը: Սակայն մեր իրականության մեջ առկա են նաև սթրեսի բազմաթիվ այլ պատճառներ:
Ստորև ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։
Երեխաներ
Որքան էլ դժվար է հավատալ, բայց սա ապացուցված ճշմարտություն է: Վիճակագրությունը փաստում է, որ երեխաներ չունեցող զույգերն ավելի երջանիկ են լինում, քան այն զույգերը, որոնք երեխաներ ունեն: Երեխաների հետ զույգերը շատ հաճախ ժամանակ չեն գտնում միմյանց համար, ինչի արդյունքում տուժում է նաև նրանց սեռական կյանքը: Եվ որպես հետևանք՝ սթրեսային իրավիճակները գերիշխում են հարաբերություններում:
Վատ հաղորդակցություն
Միմյանց հետ շփման ցածր մակարդակը ևս կարող է հարաբերություններում սթրեսի առաջացման պատճառ հանդիսանալ: Վատ հաղորդակցության արդյունքում ցանկացած երկխոսություն վիճաբանության է վերածվում: Իսկ երբ մարդ մտածում է, որ իրեն չեն լսում, ցանկացած խնդիր ավելի սթրեսային է թվում:
Անիրական ակնկալիքներ
Այս մասին, իրականում, շատ քիչ է խոսվում, սակայն միմյանցից անիրական ակնկալիքներ ունենալը ևս կարող է սթրես առաջացնել հարաբերություններում: Եթե դուք «հեքիաթային սիրո» ակնկալիքներ ունեք, որ ձեր սիրելին ներխուժելու է ձեր կյանք և ամեն ինչ տակնուվրա է անելու, ապա հաշվի առեք, որ հիասթափվելու հավանականությունը շատ մեծ է:
Ցանկացած իրավիճակում հիշեք, որ տարաձայնություններն ավելի քան բնական են, և երջանկության հասնելու համար համատեղ աշխատանք է անհրաժեշտ: Ի վերջո, մեր երջանկությունը հենց մեր ձեռքերում է:
Աղբյուր՝ brides.com