
Հավի տերիյակի՝ ընդամենը 3 բաղադրիչով
Եթե չգիտեք ինչ պատրաստել այսօր ընթրիքի համար, ապա այս բաղադրատոմսը միանշանակ Ձեզ համար է։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Հավի ազդրեր (910 գ), կտրատած
- 1 բաժակ սոյայի սոուս (240 մլ)
- ½ բաժակ շագանակագույն շաքար (110 գ)
Պատրաստման եղանակը
- Երկու կողմից հավասարաչափ տապակեք հավի ազդրերը թավայի մեջ:
- Ավելացրեք սոյայի սոուսը և շագանակագույն շաքարը: Խառնելով հասցրեք եռման աստիճանի:
- Շարունակեք խառնել այնքան ժամանակ, մինչև սոուսը կքչանա և հավասարապես կփայլեցնի միսը:
- Ցանկության դեպքում կարող եք մատուցել բրնձի հետ:
Վայելեք:
Աղբյուր՝ tasty.co