
Հաստ հոնքերով մոդելը ցնցում է համացանցը
Մոդել Սոֆիա Հաջիպանտելին հայնտի է դարձել իր խիտ հոնքերի շնորհիվ։ Նրա հաստ և արտահայտիչ հոնքերը հիշեցնում են հայտնի մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյին, ով այդքան հայտնի էր դարձել նաև իր արտասովոր տեսքի համար։
Սոֆի Հաջիպանտելին մեծ ճանաչում է ձեռք բերել նաև «Instagram»- ում, որտեղ նա ունի ավելի քան 220,000 հետևորդ, որոնց թիվն ամեն օր աճում է: Մոդելն ուշադրություն չի դարձնում իր հասցեին հնչող բացասական մեկնաբանություններին և հմտորեն օգտագործում է իր տարբերվող արտաքինը։
Սոֆիան բացահայտորեն խոստովանում է, որ իր տեսքը նախատեսված չէ որևէ ճաշակի համար՝ գիտակցելով նաև, որ որոշ մարդիկ իրեն տգեղ կարող են համարել։
Այնուամենայնիվ, նրան չեն մտահոգում օտար կարծիքները։