Հայտնի դերասանները կխաղան «Փոքրիկ ջրահարսը» ֆիլմում

Դիսնեյը պատրաստվում է թողարկել 1989 թվականին նկարահանված «Փոքրիկ ջրահարսը» ֆիլմի նոր տարբերակը: Ֆիլմի նկարահանման աշխատանքները գլխավորելու է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի ռեժիսոր Ռոբ Մարշալը:

Հատկանշական է այն փաստը, որ ֆիլմում դերասանները լինելու են մարդկային կերպարանքներով:

Դերասանական կազմում կարող է ընդգրկվել Հեյլի Բեյլին, ով կներկայանա Արիելի կերպարում։ Իսկ Ուրսուլայի դերում կարող է հանդես գալ Մելիսա Մաքքարթին։

Ըստ Hollywood Reporter-ի՝ առկա էր հավանականություն, որ արքայազնի դերում կտեսնենք հայտնի երգիչ Հարրի Սթայլսին։ Սակայն ավելի ուշ այդ լուրերը հերքվեցին: Ներկայումս քննարկվում է դերասան Քրիստիան Լի Նավարոյի թեկնածությունը:

Նշենք նաև, որ ֆիլմում կհնչեն երգեր ինչպես նախորդ ֆիլմից, այնպես էլ նորերը, որոնք գրվելու են հատուկ վերաթողարկվող տարբերակի համար:

Աղբյուր՝ cosmopolitan.com