Հայտնի աստղեր, ովքեր բոյկոտվել են տարբեր երկրների կողմից

Հայտնիությունն ունի մի շարք առավելություններ, որոնցից մեկն էլ անթիվ ճանապարհորդություններն են։ Սակայն այս հաճելի զբաղմունքի հետ մեկտեղ, պետք է կարողանալ ճանաչել օտարերկրյա մշակույթն ու սովորությունները, որպեսզի դրանք խոչընդոտ չհանդիսանան ճանապարհորդության ընթացքում և չվարկաբեկեն հայտնիությունը։

Ներկայացնում ենք այն աստղերին, ովքեր դժգոհության և բոյկոտի են արժանացել տարբեր երկրների կողմից` իրենց վատ վարքագծի պատճառով։

Բեյոնսե

Մալազիայի իշխանությունները արգելել են Բեյոնսեին համերգներ կազմակերպել իրենց երկրում «Արևմտյան կրքոտ պարերի» պատճառով։

Քրիս Բրաուն

Քրիս Բրաունին արգելել են մուտք գործել Միացյալ Թագավորություն և Ավստրալիա իր «ագրեսիվ» պահվածքի պատճառով։ Նա բռնություն էր կիրառել իր նախկին ընկերուհու՝ Ռիհաննայի հանդեպ՝ դաժանաբար ծեծի ենթարկելով նրան։

Ջասթին Բիբեր

Ջասթին Բիբերը Արգենտինայում հարձակվել է լուսանկարչի վրա, ինչպես նաև համերգներից մեկի ժամանակ անհարգալից էր վերաբերվել Արգենտինայի դրոշին։ Այս պատճառով երիտասարդ երգիչը նույնպես հայտվել է դժգոհության և արգելքի ալիքում։

Սելենա Գոմեզ

Ռուսաստանի Դաշնությունը բոյկոտել է Սելենա Գոմեզին, քանի որ նա պաշտպանում էր LGBT համայնքի շահերը, իսկ Չինաստանը բոյկոտել է նրան՝ Դալայ Լամայի արձանի մոտ նկարվելու համար։

Լեդի Գագա

Ինդոնեզիայի իշխանությունները Լեդի Գագային արգելել են մուտք գործել Ինդոնեզիա, քանի որ նրան համարում են «բարոյական արժեքները» ոչնչացնող։

Աղբյուր՝ MSN