
Հայտնի աստղերի սիրելի օծանելիքները
Յուրաքանչյուր կին իր առանձնահատուկ բուրմունքն ունի։ Եթե դեռ չեք գտել ձեր օծանելիքը, ապա հայտնի աստղերի նախընտրած տարբերակները կարող են օգնել ձեզ ընտրության հարցում:
Էմմա Ուոթսոն
Հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնն արդեն 10 տարի է նախընտրում է «Tresor – Midnight Rose» օծանելիքը։ Այս բույրի մեջ ներդաշնակորեն համադրված են փայտի և մշկընկույզի բույրերը:
Ջենիֆեր Էնիսթոն
«Ընկերներ» հեռուստասերիալի հավերժական աստղ Ջենիֆեր Էնիսթոնը երկար տարիներ անընդմեջ նախընտրում է հին ու բարի «Comme des Garcons 2» օծանելիքը։
Բիյոնսե
Վառ ու համարձակ Բիյոնսեից, ում մեջ կանացիությունն ու սեքսուալությունը միշտ իրենց սեփական սիմֆոնիան են խաղում, պետք չէ անսովոր բան ակնկալել: Նա նախընտրում է դասական ծաղկամրգային «Emporio Armani Diamonds Intense»-ը՝ ազնվամորու, վարդի, հովտաշուշանի վառ նրբերանգների և վանիլի համադրությամբ:
Ջիջի Հադիդ
Ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը աջակցում է տեղական արտադրողին և նախընտրում է Tom Ford ապրանքանիշի «Velvet Orchid» օծանելիքը: Այն իր մեջ ամփոփում է մանուշակագույն խոլորձի, հասմիկի, բերգամոտի և մանդարինի երանգները:
Աղբյուր՝ bigmir.net