Հայտնի աստղային ամուսնություններ, որոնք նույնիսկ 1 տարի չեն տևել

Ձեզ ենք ներկայացնում աստղային ամուսնություններ, որոնք ընդհամենը օրեր և նույնիսկ որոշ դեպքերում ժամեր են տևել։

Բրիթնի Սփիրս և Ջեյսոն Ալեն Ալեքսանդր

Նրանց ամուսնությունն ընդամենը 55 ժամ է տևել: Բրիթնին իր մանկության ընկերոջ՝ Ջեյսոնի հետ մեկնել է Լաս Վեգաս, որտեղ նրանք ամուսնացել են: Սակայն արդեն հաջորդ օրն առավոտյան նրանք ամուսնալուծվել են:

Քիմ Քարդաշյան և Քրիս Համֆրիզ

Նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 72 օր: Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Քրիսը սպառնացել է Քիմին, ինչն էլ ամուսնալուծության պատճառ է հանդիսացել:

Դրյու Բերիմոր և Ջերեմի Թոմաս

Նրանց ամուսնությունը տևել է երկու ամիս: Ամուսնանալուց հետո Դրյուն զբաղված էր հերթական ֆիլմի նկարահանումներով, և զույգը որոշում է կայացրել հետաձգել մեղրամիսը: Բայց 2 ամիս անց նրանք ամուսնալուծվել են:

Բրեդլի Քուփեր և Ջենիֆեր Էսպոսիտո

Նրանք ամուսնացած են եղել չորս ամիս: Ամուսնալուծության մանրամասների մասին տեղեկատվություն չկա:

Էմինեմ և Քիմ Մաթերս

Իրականում, նրանց առաջին ամուսնությունը տևել է երկու տարի, բայց երկրորդը՝ ընդամենը չորս ամիս:

Ջենիֆեր Լոպես և Քրիս Ջուդ

Նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 7 ամիս: Նրանց բաժանման պատճառն այդպես էլ չի հրապարակվել: