
Հայտնիների արտասովոր և թանկարժեք տոնական զարդարանքները
Սկսվել է ամանորյա այն հրաշք շրջանը, երբ բոլորը հաճելիորեն զբաղված են նախատոնական զարդարանքներով։ Այս ավանդույթից ետ չեն մնում նաև համաշխարհային աստղերը, ովքեր ջանք և գումար չեն խնայում իրենց տոնական զարդարանքների համար։ Ներկայացնում ենք վերջին երկու տարվա հայտնիների եղևնիները, որոնք լայնորեն քննարկվեցին հասարակության կողմից։
Քայլի Ջեններ.
Քայլի Ջենները 2017 թվականին իր ինստագրամյան էջում ներկայացրել էր իր վարդագույն տոնածառը, որը իր չափսերով և նրբաճաշակությամբ գրավել էր երկրպագուների ուշադրությունը։ Նա իր գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել դիզայներ Ջեֆֆլեա Թամին զարդարանքի համար։
New Year’s Eve 2017Ջեֆֆլեան այս տարի նույնպես զբաղվել է Քայլիի տան զարդարանքշով, որը Քայլին կրկին հրապարակել է իր ինստագրամյան էջում։

Քրիս Ջեններ.
Ինչպես տեսնում ենք Քարդաշյան ընտանիքը մեծ պատասխանատվությամբ է մոտենում ամանորյա դեկորացիաներին։ Քարդաշյան քույրերի մայրը՝ Քրիս Ջենները 2017 թվականին հրապարակել էր, թե ինչպես է զարդարել բնակարանը։ Տան կենտրոնում էր թանկարժեք կարմիր արջը՝ շրջապատված մի քանի բնական եղևնիներով։
Էդ Շիրան.
Էդ Շիրանը ինքնուրույն էր զարդարել տոնածառը։ Նկարից երևում է, որ երգիչը նախընտրում է դասական ձևավորում։
Փերիս Հիլթոն.
Փերիս Հիլթոնը 2017-ին հանրության դատին է հանձնել իր սպիտակ տոնածառը, և գրառում կատարել. «Արդեն սկսում եմ զգալ Սուրբ Ծննդյան շունչը»։
Միրանդա Քեր.
Միրանդա Քերի Սուրբ Ծննդյան ծառը զարդարված է կարմիր գեղեցիկ թավշյա ժապավենով, իսկ գագաթին՝ աստղ։
Մայլի Սայրուս.
Մայլի Սայրուսի տոնական ծառը կարծես ցույց է տալիս երգչուհու բոլոր նախասիրությունները։ Ամեն խաղալիք թեմատիկորեն կապված է իր գործունեության բնագավառների հետ։