Որտե՞ղ են այս տարի հանգստանում հայտնիները

Այս տարի բոլոր հայտնիները որոշել են իրենց հանգիստը անցկացնել ճոխ արկածներով լի։ «Travel and Leisure» կայքը ներկայացրել է, թե ինչպես են անցկացնում իրենց ամառը հայտնի հոլիվուդյան աստղերը։

Քեյթ Հոլմս

Հարցազրույցներից մեկից տեղեկանում ենք, որ Հոլմսը պարբերաբար այցելում է Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք՝ Էր-Ռիյադ։ «Այնքան գեղեցիկ էր, երկար ճանապարհորդություն էր, բայց ես իրոք վայելեցի այն», – այսպես է դերասանուհին արտահայտվել Էր-Ռիյադի մասին։

Նիքոլ Քիդման

Քիդմանը շատ զբաղված է անցկացնում այս ամառը։ Նրա խոսքերով՝ այս տարի բացի իր երեխաներին ժամանակ տրամադրելուց, նա որոշել է իր մոր և քրոջ հետ վայելել ամառը։

Արքայազն Հարրի և Մեգան Մարքլ

Արքայական ընտանիքը ևս որոշել է գնալ հանգստանալու, նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանքը չափից շատ է։ Սասեքսսի դուքսը և դքսուհին հուլիսի 10-11-ը անցկացրել են Իռլանդիայում։ Նրանք հանդիպել են տեղացիներին և ուսումնասիրել են Իռլանդիայի խորը ու հին պատմությունը։ Ըստ տեղեկությունների նրանք նայև այցելել են Դուբլինի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ Դելահանթը։

Ջեյ-Զի և Բեյոնսե

Կաններ Ջեյը և Բեյը չափազանց զբաղված են իրենց «On The Run II Tour»-ով,սակայն նրանք ժամանակ են գտնում երեխաների հետ փոքրիկ ճանապարհորդությունների գնալու: Դեռ հուլիսի սկզբին զույգը կիսվել էր սոցիալական կայքերում իրենց նկարներով որտեղ իրենց հետ էր նաև իրենց մեծ աղջիկը՝Բլու Այվի Քարթերը։ Ինչպես նկարներից տեղեկացանք նրանք ժամանակ էին անցկացնում ծովի ափին, արևայրուք ընդունում և հանգստանում իրենց հեքիաթային վիլլայում։

Ջասթին Բիբեր և Հեյլի Բոլդուին

Իհարկե հայտնիների ամառային արձակուրդները նշելիս Հեմփթոն չնշել չի կարելի, քանի որ սա այն վայրերից մեկն է, որը նախընտրում են գրեթե բոլոր աստղերը։ Այս անգամ այնտեղ են հանգստացել տարվա ամենաքննարկված զույգերից մեկը՝ Ջասթին Բիբերը և Հեյլի Բոլդուինը։