Նյու Յորքում հայտնաբերվել է դիզայներ Քեյթ Սփեյդի դին

Պայուսակների և նորաձևության դիզայներ Քեյթ Սփեյդին  գտել են մահացած՝ իր տանը, այս մասին գրում է հեղինակավոր «The Guardian» պարբերականը։

Ըստ իրավապահ մարմինների՝ նա ինքնասպան է եղել․ 55-ամյա գործարար կնոջ մարմինը գտել են շենքի մաքրության աշխատակիցները երեքշաբթի, ժամը 10.20-ի մոտակայքում։ Ըստ տեղեկությունների՝  նա գրություն է թողել դեպքի վայրում։ Պաշտոնատար անձինք լիազորված չեն բացահայտել նախաքննության ընթացքը, քանի որ գրության մանրամասները բացահայտված չեն։

Նշենք, որ աշխարհահռչակ դիզայներ Քեյթ Սփեյդը 1993 թվականին հիմնել է սեփական բրենդը՝ Kate Spade New York-ը։ Նյու Յորքում Kate Spade New York-ի 140 խանութ է գործում։ Դիզայներն իր բրենդը վաճառել է 2006-ին, իսկ 2016 թվականին ստեղծել է Frances Valentine նոր ապրանքանիշը։