Հայուհին նշանակվել է իրանական նավթի ազգային ընկերության ղեկավար

Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել  Իրանում: Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի ազգային գործակալության տնօրինությունը հայտարարել է, որ նա նշանակվել է եկամուտների և ներդրումների հանձնաժողովի նոր տնօրեն։ Նա երկար տարիներ իրանական պետական ընկերությունում աշխատել է որպես ներդրումային փորձագետ։

Ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ» ընկերության մամլո ծառայությունը, Թալին Մանսուրյանը հաստատվել է որպես հետազոտության և զարգաացման համալիրի ներդրումային և գործարար բաժնի նոր ղեկավար:

Նոր պաշտոնում նա կփոխարինի Մոհամմեդ Մոստաֆիին։

Նշենք, որ Իրանի պետական նավթագազային ընկերությունը հիմնադրվել է 1948 թվականին, նրա կենտրոնակայանը գտնվում է Թեհրանում: Սա աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերությունն է Aramco (Սաուդյան Արաբիա) և «Գազպրոմ» (Ռուսաստան) ընկերություններից հետո:

Աղբյուր՝ Infoteka24