
«Հայաստանի գեղեցկուհին» մանկության լուսանկար է հրապարակել` ակտիվացնելով պլաստիկ միջամտությունների մասին քննարկումները
«Հայաստանի գեղեցկուհի» ճանաչված Հայկուհի Մաթևոսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր մանկության լուսանկարը և մակագրել այն. «13 տարի առաջ»: Այս հրապարակումը նոր քննարկումների տեղիք է տվել նրա արտաքին տեսքի վերաբերյալ: Մասնավորապես, կրկին ակտիվացել են քննարկումները գեղեցկուհու հնարավոր պլաստիկ միջամտությունների վերաբերյալ:
Մոդելը հերքում է, որ որևէ պլաստիկ միջամտության է դիմել՝ նշելով, որ իր շուրթերը բնական են, և եթե որևէ միջամտություն արված լիներ, կասեր, քանի որ դրանում որևէ վատ բան չի տեսնում: «Արտաքին որևէ միջամտություն դեռ չեմ արել։ Ասում եմ դեռ, որովհետև երբեք չգիտես, թե ապագայում ինչ կլինի», – ավելի վաղ Tert.am Life-ին ասել է «Հայաստանի գեղեցկուհին»։