«Հայաստանի աղջիկներ». Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերան

Տեղի է ունեցել Իվետա Մուկուչյանի նոր երգի տեսահոլովակի պրեմիերան։ Երգը գրվել է Հովհաննես Շիրազի «Հայաստանի աղջիկները» բանաստեղծության հիման վրա, որը Իվետայի սիրելի բանաստեղծություններից է»։

Այս երգը երգչուհու հայտնի «Մարգո. կնոջ ուղին» շարանի մասը չի կազմում։ Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։ Հայ աղջիկների վրա տարազի բացակայությունը միտումնավոր է, քանի որ տեսահոլովակը շեշտում է հայ աղջիկների նորաձև լինելը։ Հագուստների դիզայները հայազգի տաղանդավոր դիզայներ Մերի Ստեփանյանն է։

Տեսահոլովակի նկարահանումներն անցակցվել են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Սակայն որոշ երաժշտական քննադատներ նշել են, որ տեսահոլովակը կարծես մի քանի հայտնի արտասահմանյան երգչուհիների միքս լինի, որտեղ հստակ ձեռագիր չի երևում։ Մասնավորապես նշվում է, որ տեսահոլովակը «ոգեշնչված» է այնպիսի հայտնի արտիստներից, ինչպիսիք են Բեյոնսեն, Քեթի Փերին և Արիանա Գրանդեն։ Կարելի է հստակ համեմատական տանել Բեյոնսեի և Ջեյ-Զիի «THE CARTERS» տեսահոլովակի հետ, որը նկարահանվել էր Լուվրում։