Հագուստներ նորաձև հղիների համար

Շատերը կարծում են, որ դժվար է գտնել գեղեցիկ հանդերձանքներ երբ հղի ես.  այդ ժամանակահատվածում ձեր փորիկը գնալով ավելի ու ավելի է մեծանում և ձեր հանդերձանքի ընտրությունն ու զանազանությունը ավելի  սահմանափակվում: Սակայն, անկասկած, կան շատ նորաձև հագուստներ, որոնք ձեզ շատ գեղեցիկ տեսք կհաղորդեն՝ անկախ նրանից թե հղիության որ շրջանում եք գտնվում։ Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը․

Փափուկ սվիտեր լայն թևերով

Այս սվիտերները հիանալի են նայվում ձմեռային սպիտակ ջինսերի հետ։

Ընձառյուծի նախշերով մորթյա բաճկոն

Կարող եք հագնել այս մորթյա բաճկոնը մի պարզ սև սվիտերի և տաբատի հետ՝ դարձնելով վերարկուն ավելի արտահայտիչ։

Նեղ աշխատանքային տաբատներ

Աշխատանքի վայրում հագնելու համար միշտ էլ սև տաբատները ամենահարմարն են։ Կարող եք կրել այն թույլ բլուզների հետ՝ անթերի տեսք ստանալու համար։

Նուրբ տրիկոտաժե ընդգծող զգեստ.

Այս ընդգծող հագուստի թաքվնած գաղտնիքն այն է, որ այն նաև շատ գեղեցիկ կերպով կարող եք կրել ծննդաբերությունից հետո: Կարող եք հագնել այս ոճի զգեստները սպորտային կոշիկներով կամ ձմեռային տաք կոշիկներով:

Աղբյուր՝ cosmopolitan.com