
Հագուստի խնամքի կարևոր խորհուրդներ
Քայլ 1
Հագուստը տեսակավորելու և գեղեցիկ դասավորելու համար նախ և առաջ հարկավոր է ազատվել անպետք իրերից, որքան էլ որ դա դժվար թվա։ Ավելի լավ է ունենալ քիչ քանակությամբ, բայց ամենապետքական ու սիրելի հագուստ։ Եթե ոչ մի կերպ չեք կարողանում ազատվել դրանցից, լցրեք ամբողջը սովորական արկղների մեջ ու գրեք ինչ է և ինչի համար (նվիրել, ձևափոխել, փոշու շոր)։
Քայլ 2
Որպեսզի զգեստապահարանը ունենա կոկիկ տեսք, նախընտրելի է վերցնել միանման կախիչներ։ Որքան բարակ լինեն կախիչներն, այնքան ավելի լավ, քանի որ կխնայենք տարած ։ Բոլոր տնտեսական խանութներում կան մատչելի պլաստիկ կամ այլ որակի կախիչներ։
Քայլ 3
Զգեստապահարանը տեսանելի էլ ավելի գեղեցիկ դարձնելու համար պետք է խմբավորել հագուստն՝ ըստ գույների։ Պետք է տեսակավորել ամենաբաց երանգից մինչև մուգը։ Այսպես ավելի հեշտ է գտնել անհրաժեշտ հագուստն, և պահարանը կունենա ավելի էսթետիկ տեսք։
Քայլ 4
Զգեստապահարանի կազմակերպման կարևորագույն մասն է կազմում դարակների դասավորվածությունը։ Որպես օրենք հարկավոր է ամենապահանջված հագուստը տեղավորել ամենամոտ, ձեռքին հասանելի մասում։ Շապիկնեը, բլուզները ծալեք ինչպես խանութ-սրահներում։ Այսպես հարմար է առանց մյուսները քանդելու վերցնել մեկը, և աչքի առաջ է ողջ տեսականին։ Հավատացեք, սա շատ հեշտ ընթացք է։
Քայլ 5
Դարակներն էլ ավելի ֆունկցիոնալ ու գեղեցիկ դարձնելու համար օգնության են հասնում արկղիկները, կոշիկների տուփերը և, ինչու՞ չէ, նաև պլաստիկ կոնտեյներները (կարելի է գնել սուպերմարկետներից և տնտ. խանութներից):
Կարևոր խորհուրդ
Հաստ գործվածքները երբեք մի կախեք կախիչից։ Դրանք իրենց ծանրության պատճառով շատ արագ դեֆորմանում են, հատկապես ուսերի հատվածը։ Բլուզները չենք կախում և ծալում ենք։
Քայլ 6
Մի խուսափեք հատուկ կախիչներից՝ մեկ գլխիկով և շատ կեռիկներով։ Սրանք շատ հարմար են տեսկավորելու գոտիները, շարֆերը, փողկապները, փոքրիկ պայուսակները և այլն։
Քայլ 7
Եթե ունեք շատ փոքր տարածք ու շատ իրեր,ձեզ օգնության կգան պահարանի դռանն ամրացվող գրպանիկները, որոնց մեջ կարելի է պահել մանր-մունր ամեն ինչ, այդ թվում ՝ գուլպաներ, զուգագուլպաներ և այլն։
Քայլ 8
Եթե օգտվում եք քիմ. մաքրման ծառայություններից, դեն մի նետեք տոպրակներն ու կախիչները։ Տոպրակներով հարմար է ծածկել սեզոնային վերնազգեստը։
Քայլ 9
Եվ ամենավերջին քայլը։ Լվացքի և արդուկի ենթակա շորերը սորտավորեք ըստ զամբյուղների։ Կտորի տարբերակը բավականին մատչելի է (մոտ 2000 դրամ)։
Հեղինակ՝ Տաթև Հովհաննիսյան