Մանրամասներ Կրիշտիանու Ռոնալդուին առաջադրված բռնաբարության մեղադրանքի մասին

Անցյալ շաբաթ ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրել էր ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ։ Աղջկա խոսքերով, 2009թ.-ին Ռոնալդուն բռնաբարել է նրան Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում, այնուհետեւ վճարել է նրան 375 հազար դոլար լռության համար:

Քեթրինի մեղադրանքի մասին հրապարակել է գերմանական Spiegel ամսագիրը։ Ռոնալդուն անմիջապես մեկնաբանել է այս հայտարարությունը. «Սա կեղծ լուր է», -Instagram- ի ուղիղ եթերում ասել է ֆուտբոլիստը: «Նա պարզապես ցանկանում է հայտնի դառնալ իմ անվան շնորհիվ»:

Քեթրինը միայն վերջերս է բարձրաձայնել է այն, ինչ տեղի է ունեցել իր հետ Լաս Վեգասում: Նրա խոսքերով, Կրիշտիանոն բռնաբարել է նրան հյուրանոցի զուգարանում: Նա մի քանի անգամ մերժել է ֆուտբոլիստին սեռական հարաբերություններ ունենալու հարցում, որից հետո Ռոնալդուն պարզապես հաձակվել է նրա վրա և բռնի ուժով կատարել ցանկությունը։

«Երբ ամեն ինչ տեղի ունեցավ, նա բաց թողեց ինձ և նայում էր ինձ իր մեղավոր հայացքով: Ինձ գրեթե թվում էր, որ զղջում է: Հստակ չեմ հիշում, բայց հետո ինչ-որ բան ասեց։ Կարծեմ, շշնջաց «կներես» կամ «կարծես հարցրեց, արդյո՞ք որևէ տեղ ցավում է»»։

Եվ հետո, ըստ Քեթրինի խոսքերի, նա ծնկի է իջել և ասել. «99 տոկոսով ես լավ մարդ եմ, իսկ մնացած մեկ տոկոսի մասին պարզապես չգիտեմ»: