
Կնոջ աշխատելն ամուսնու խանդի պատճառ․ ինչպես վարվել
Խանդոտ ամուսինը հաճախ հանդիպող երևույթ է։ Նա կարող է կասկածանքով վերաբերել կնոջ ընկերներին, երկրպագուներին, ընտանիքի անդամներին և նույնիսկ՝ հարևաններին։ Որոշ տղամարդիկ խանդի պատճառով առավել բծախնդրորեն կարող են գնահատել իրենց կնոջ կիսաթափանցիկ դասական վերնաշապիկը՝ ստիպելով փոխել այն և նույնիսկ պարտադրեն լվանալ դիմահարդարումը։
Կան նաև տղամարդիկ, ովքեր խանդում են իրենց կնոջն աշխատանքի հանդեպ։ Նման դեպքերում պետք է հասկանալ՝ ինչպես վարվել, որպեսզի խանդը չվերածվի ամենօրյա վեճերի։
Շատ անգամ տղամարդկանցից կարող ենք լսել հետևյալ արտահայտությունները․ «մինչ դու տանն ես, ես ինձ ավելի հանգիստ եմ զգում»։ Սակայն երբ կինը սկսում է զբաղվել գործունեությամբ, ամուսինը սկսում է զայրույթի նոտաներ արտահայտել, ամեն փոքր պատճառով նյարդայնանալ և խանդել։ Այս դրսևորումներն ունեն իրենց բացատրությունները․ «սեփականության զգացում» ու «հոգեկան խոցելիություն»։
Սեփականության զգացում․ամուսինը խանդում է կնոջն աշխատանքի հանդեպ, քանի որ վերաբերում է նրան որպես սեփականություն։ Նա կարծում է, որ աշխատավայրը ամենահեշտ վայրն է դավաճանության համար։ Սակայն, հետաքրքիրն այն է, որ հենց խանդոտ տղամարդիկ են ավելի շատ հակված դավաճանության։
Հոգեկան խոցելիություն․ Երբ ամուսինը խանդով է վերաբերում կնոջ աշխատելու ձգտմանը, դա խոսում է ամուսնու ներքին վախերի և խոցելիության մասին։ Նա հաճախ սկանդալներ ստեղծելով՝ փորձում է ցույց տալ իր տղամարդկությունը՝ թաքցնելով իր վախերը, որ կինը կարող է հաջողություն գրացել աշխատավայրում և հասնել բարձունքների։ Նա կարծում է, որ երբ կինը ֆինանսապես անկախանա, կարող է հեշտությամբ դավաճանել իրեն և բաժանվել։
Ի՞նչ անել, եթե ամուսինը խանդ ունի կնոջ աշխատանքի հանդեպ։
Սկզբում պետք է վերլուծել ստեղծված իրավիճակը։ Կարևոր է հասկանալ՝ փորձում է արդյոք ձեր ամուսինը մոնիպուլիացիայի միջոցով ձեզ ետ պահել աշխատելուց։ Նա կարող է ձեզ մեղադրել տնային գործերի թերացման մեջ և վեճեր ստեղծել, սակայն դուք պետք է կարողանաք սթափ վերլուծել իրավիճակն ու թույլ չտալ դառնալ զոհ։ Ոչ ոք չի կարող ստիպել ձեզ զբաղվել միայն տնային գործերով՝ փակվելով տան, երեխաների և ամուսնու առօրյա հոգսերի մեջ։
Աղբյուրը՝ Ivona