
Աղանդեր թեյի համար․կիտրոնով կեքս
Սառը եղանակներին մրսածությունից պաշտպանվելու համար պետք է հաճախ թեյ խմել։ Ձեզ ենք ներկայացնում պարզ բաղադրատոմս կիտրոնով կեքս պատրաստելու համար, որը հիանալի համադրություն է թեյի հետ։
Բաղադրատոմս
Կարագ – 150գ
Ալյուր – 150գ
Ձու – 3 հատ
Շաքար – 120գ
Վանիլին – ½ թ․գ․
Փխրեցուցիչ – ½ թ․գ․
Աղ – պտղունց
Կիտրոն – 1 հատ
Կոնյակ – 2 թ․գ․
Պատրաստման եղանակը՝
Խառնել աղն ու ալյուրը։
Առանձին հարել կարագն ու շաքարավազը՝ մինչև շաքարավազի լուծվելը։
Մեկ-առ-մեկ ավելացնել ձու՝ շարունակելով հարել կարագի ու շաքարավազի խառնուրդը։
Քամել կիտրոնը և վանիլինի հետ ավելացնել խառնուրդին։
Այնուհետև ավելացնել ալկոհոլ։
Աստիճանաբար ավելացնել ալյուրը, նախընտրելի է 3 քայլով, առանց հարելը դադարեցնելու:։
Ջեռոցի մեջ դրվող պատկերը պատել կարագով և լցնել խառնուրդը։
Թխել 170 ° C աստիճանի տակ մոտ 45 րոպե։
Թողնել մի փոքր սառչի, այնուհետև հանել տարրայից և վրան շաղ տալ շաքարի փոշի։