
Կիտրոնի սկրաբ` մաշկին փայլ հաղորդելու համար
Կիտրոնով և շաքարով սկրաբը բազմաթիվ առավելություններ ունի: Ինչպես գիտենք, կիտրոնը հարուստ է վիտամին C-ով: Այն օգնում է վերացնել տարիքային բծերը և մաշկի մուգ կետերը, որոնք առաջանում են արևի ազդեցության հետևանքով: Իր հերթին, շաքարը շատ օգտակար է մաշկի ծակոտիները մաքրելու և մաշկի ընդհանուր տեսքը բարելավելու համար, քանի որ այն հեռացնում է մաշկի մեռած բջիջները:
Կիտրոնով սկրաբի միջոցով կարելի է փափկեցնել նաև մարմինի ավելի կոշտ մասերը, ինչպիսիք են ծնկները, արմունկները, ձեռքերը և ոտքերը:
Այս հրաշագործ սկրաբը պատրաստելու համար ձեզ հարկավոր է.
- 1/2 թարմ կիտրոն
- 1/2 բաժակ հատիկավոր շաքար
- 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- 1 ճաշի գդալ օրգանական մեղր
- 1 միջին չափի տարա
- Կիտրոնի հյութն ու ձիթապտղի յուղը խառնեք տարայի մեջ:
- Ավելացրեք մեղրը:
- Թարմ կիտրոնի կեսը խառնեք կես բաժակ շաքարի հետ:
- Ավելացրեք ստացված զանգվածին և խառնեք:
Աղբյուր՝ lookandthebeauty.com