
Կիվիի օգտակար հատկությունները
Մեր օրերում կիվին համարվում է ոչ միայն ամենահամեղ այլև ամենաօգտակար պտուղներից մեկը՝ պարունակելով բավականին մեծ քանակությամբ վիտամիններ։ Սննդաբան Սվետլանա Ֆուսը իր ֆեյսբուքյան էջում բացատրել է, թե ինչու է պետք ավելացնել կիվի սննդակարգին։
Նախևառաջ կիվին հարուստ է C, E և K վիտամիններով։ Վիտամին C-ն կարևոր է օրգանիզմի համար ցանկացած եղանակին՝ մանավանդ ուշ աշնանը և ձմռանը։Այն խթանում է իմունային համակարգը, մասնակցելով կոլագենի սինթեզին, նպաստում է երկաթի կլանմանը:
Հատկանշական փաստ է, որ կիվիի կեղևը, որը մեզանից շատերը նետում են, պարունակում է ամենամեծ քանակությամբ սննդային մանրաթելերը։Հետևաբար, կարելի է կիվին ամբողջությամբ ուտել՝ առանց կեղևազատելու։
Օրական երկու-երեք կիվին կարող է օգտագործվել սրտանոթային հիվանդությունները կանխելու համար: Այն օգնում է իջեցնել տրիգլիցերիդները արյան մեջ:
Կիվին լավ է տեսողության համար: Այն պարունակում է երկու կարոտենոիդ, որոնք կարևոր են մեր աչքերի առողջության համար և կանխում են տարիքի հետ կապված տեսողության վատթարացումը:
Աղբյուր՝ Ivona