
«ԿինոՊարկ»-ը տոնել է իր 4-րդ ամյակը
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «ԿինոՊարկ» կինոթատրոնի տարեդարձը։ Կինոթատրոնը դարձավ 4 տարեկան։ Միջոցառման ժամանակ ներկա էին բազմաթիվ հյուրեր։ Ներկաները լուսանկարվում էին ֆիլմերի և մուլտֆիլմերի հերոսների հետ, և վայելում տոնական տորթը։
«Air Arabia» ընկերության հետ համատեղ «ԿինոՊարկ»-ը խաղարկեց 2 անձի համար նախատեսված 7-օրյա ուղեվորություն դեպի Կուալա Լումպուր, ինչպես նաև կինոթատրոնի պրեմիում սրահի հրավիրատոմսեր և այլ բազմաթիվ նվերներ։