«Կինոարքայադուստրերի» ամենագեղեցիկ զգեստները

Մանկության տարիներին, ժամանակն անցկացնելով «Քամուց քշվածները» ֆիլմը դիտելով, որտեղ գլխավոր դերում սքանչելի Վիվիեն Լին է, իր հերոսուհու՝ Սկարլետ Օ՚Հարայի զգեստապահարանից ավելի լավը, թվում է, պարզապես անհնար է գտնել:

Բոլոր այդ տիկնիկային զգեստները, ծալքազարդերը, ժապավենները և արքայադստեր կերպարի մյուս ատրիբուտները աննկարագրելի հիացմունք էին պատճառում եթե ոչ բոլորին, ապա շատ շատերին: Չնայած նրան, որ Սկարլետը կապույտ արյուն ունեցողներից չէր, իր զգեստապահարանը և վարքագիծը հակառակն էին ապացուցում: Արքայադուստր չէր, ըստ ևս մեկ հռչակավոր ֆիլմի՝ Հիչկոկի «Բռնել գողին» ֆիլմի սյուժեի, նաև Գրեյս Քելլին՝ Ֆրենսիս Սթիվենսը: Սակայն իր կինոզգեստապահարանը այլ կերպ դժվար է անվանել, քան արքայական: Պատահական չէ, որ այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռենիե III իշխանը գլուխը կորցրել էր ամերիկյան դերասանուհուց:

1953 թվականին «Հռոմեական արձակուրդ» կինոնկարում իր զգեստներով հրապուրում էր Օդրի Հեպբյորնը: Ի տարբերություն վերոհիշյալ իր գործընկերների, Յուբեր դը Ժիվանշիի մուսան, ըստ սյուժեի, թագավորական ընտանիքի իսկական ներկայացուցիչ էր, բայց ջանասիրաբար թաքցնում էր դա: Էկրանային մեկ այլ արքայադուստր՝ Սիսսին, իր կեցվածքով և հմայքով պարտական է դերասանուհի Ռոմի Շնայդերին: Հերոսուհու զգեստապահարանը կազմված էր թագավորական արքունիքի լավագույն ավանդական պերճափայլ զգեստներից:

Արքայադուստրեր տեղ են գտել և ժամանակակից կինեմատոգրաֆում՝ սկսած Դրյու Բերրիմորի Մոխրոտից՝ 1998 թվականին նկարահանված «Հավերժական սիրո պատմություն» ֆիլմից, և ավարտած Էմմա Ուոթսոնի Գեղեցկուհիով՝ հայտնի «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի 2017 թվականի էկրանավորման մեջ: Մինչև հատակն իջնող շքեղափայլ զգեստները` ընդգծված գոտկատեղով, թեզանիքները՝ փարթամ ծալքերով, ուսերի բաց գիծը – էկրանային հերցոգուհիների, կայսրուհիների և այլ ազնվական անձանց զգեստապահարանները – իսկական ոգեշնչման աղբյուր են ներքին տիտղոսավոր «ես»-ով բոլոր աղջիկների համար:

Աղբյուր՝ Kinoashkharh