Կինը, առանց դիմահարդարման, հրաժարվել է ծննդաբերել

22-ամյա Լի Էնը հրաժարվել է ծննդաբերել, քանի որ չի հասցրել դիմահարդարվել։ Այս հայտարարությունը շոկի է ենթարկել բուժանձնակազմին և վերջիններս չեն կողմնորոշվել՝ ինչպես դրսևորել իրենց։ Այս մասին է գրում «Kulturalogia.ru» ամսագիրը։

Լի Էնի ամուսինը, քաջատեղյակ լինոլով կնոջ տարօրինակ սովորության մասին, բերել է կնոջ դիմահարդարման պարագաները հիվանդանոց։ Լին կարծում է, որ նա տգեղ է առանց դիմահարդարման և այդ իսկ պատճառով իր ողջ կյանքի ընթացքում առանց դիմահարդարման տանից դուրս չի գալիս։ Նա ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 4-ին, որպեսզի հարդարվի և դիմահարդարի դեմքը: Աղբյուրի փոխանցմամբ, երբ Լինը տուն է վերադառձել հիվանդանոցից, նա որոշում է կայացրել դադարեցնել այդ դիմահարդարման կախվածությունն ու գնահատել և պահպանել իր մաշկը: