Կենցաղային հնարքներ կանանց համար

Առօրյայում մենք շատ ենք հանդիպում կենցաղային խնդիրների, որոնց լուծումները շատ ավելի պարզ են քան մեզ թվում է։

Ներկայացնում ենք ձեզ մի քանի շատ պարզ հնարքներ, որոնց արդյունքները միանշանակ ձեզ դուր կգան։

1.Ինչպե՞ս անցկացնել անկնոցի և հեռախոսի վրայի խազերը

Դուք կարող եք ատամի մածուկը տարածել խազերի շուրջ, այնուհետև սպասել 2 րոպե և մաքրել ակնոցը։ Այս միջոցը շատ արդյունավետ է և դրա շնորհիվ դուք չեք նկատի ձեր ակնոցի կամ հեռախոսի վրայի խազերը:

 

2.Ինչպե՞ս ազատվել ժանգից

Հարկավոր է Կոկա Կոլան խառնել ատամի մածուկին, այնուհետև շաղացրի օգնությամբ տարայի պարունակությունը տարածել ժանգոտած մակերևույթին։

 

3.Ինչպե՞ս ազատվել էլեկտրական թեյնիկի տակ հավաքված աղերից

Ջուրը լցրեք թեյնիկի մեջ, ավելացրեք մի քանի կտոր կիտրոն և ջուրը հասցրեք եռման աստիճանի։Ջուրը դատարկելուց անմիջապես հետո միանգամից կնկատեք արդյունքը։

 

4.Ինչպե՞ս մաքրել կպած մաստակը

Այն տեղում որտեղ կպել է մաստակը հարկավոր է սառույց դնել։ Մեկ րոպե թողնելուց հետո մաստակը հեշտությամբ կպոկվի։