Կենդանակերպի նշաններ, որոնք հակված են գիրության

Հավանաբար, մեզնից յուրաքանչյուրն ունի ընկերուհի, ով ամեն ինչ ուտում է, սակայն չի գիրանում: Եվ կան աղջիկներ, ովքեր խստորեն հետևում են իրենց սննդակարգին, բայց չեն կարողանում նիհարել: Աստղագետները կարծում են, որ գիրանալու հակվածությունը կապված է կենդանակերպի նշանի հետ։

Ստորև ներկայացվող կենդանակերպի 3 նշանները հակված են գիրության:

Ցուլ

Ցուլերի համար շատ կարևոր է, որ ուտելիքը համեղ լինի և գեղեցիկ մատուցվի։ Նրանց պարզապես անկարող են հրաժարվել ախորժալի ուտեստից կամ քաղցրավենիքից։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ ցուլերի մոտ նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում, ինչն էլ հանգեցնում է մարսողական խնդիրների։

Ընդ որում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները այդքան էլ չեն տխրում իրենց ավելորդ կիլոգրամների պատճառով, քանի որ գիրությունն ամենևին չի ստվերում նրանց գեղեցկությունը:

Խեցգետին

Համեղ ուտելը խեցգետինների համար նման է հոգեբանի մոտ այցելությանը։ Քաղցրավենիքը և հրուշակեղենը բարձրացնում են նրանց տրամադրությունը և օգնում հաղթահարել սթրեսային իրավիճակները։ Դա է պատճառը, որ խեցգետինները հաճախ գիրանալու հակվածություն են ունենում։

Երկվորյակներ

Երկվորյակները միշտ զբաղված են. նրանք հաճախ պարզապես ժամանակ չեն ունենում օրվա մեջ հինգ անգամ սնվելու համար։ Երկվորյակները նախընտրում են սնվել արագ սննդի կետերից, որ կարողանան ավարտին հասցնել իրենց գործերը։ Մինչդեռ արագ սնունդը հեշտությամբ հանգեցնում է գիրության։

Աղբյուր՝ bigmir.net