
Կենդանակերպի այս 4 նշաններին վստահել չի կարելի
Գաղտնիք չէ, որ կենդանակերպի նշանները տարբեր բնավորության գծեր ունեն։ Ձեզ ենք ներկայացնում կենդանակերպի այն 4 նշաններին, որոնց վստահել չի կարելի։
Ցուլ

Ցլերը կարող են հեշտությամբ ստել՝ հատկապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է գումարի, համբավի, հաջողության կամ սիրո մասին։ Ընդհանուր առմամբ, ցլերն ամեն ինչ անում են՝ ելնելով միայն սեփական շահից։
Խեցգետին

Եթե խեցգետնի հետ բիզնես գործընկերներ եք, դժվար է ձեր իրավիճակը նախանձելի համարել։ Գործնական հարաբերություններում խեցգետինների նման հմուտ ստախոսներ չկան․ նրանք ստում են առանց աչքերը թարթելու։ Միևնույն ժամանակ, ոչ գործնական հարաբերություններում խեցգետինները չափազանց զգուշավոր են և երբեք չեն ստում։
Առյուծ

Կարծում եք, թե առյուծը երբեք չի՞ ստել ձեզ։ Ամենայն հավանականությամբ, դուք պարզապես դա չեք նկատել, որովհետև առյուծները շատ արհեստավարժ են այս հարցում։ Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ հիմնականում սիրում են ստել մանրուքների վերաբերյալ, օրինակ, թե ինչ են կերել առավոտյան կամ քանիսին են քնել երեկոյան։
Կույս

Կույսերը մարդկանց այն տեսակն են, ովքեր չեն կարողանում «լեզուն ատամների տակ պահել»։ Նրանք պարզապես պաշտում են ուրիշների հետ քննարկել այն, ինչ գաղտնի են իմացել՝ անշուշտ, նաև նոր երանգներ հաղորդելով պատմությանը։ Կույսերը բացառություն են անում միայն շատ մտերիմ մարդկանց դեպքում։
Աղբյուր՝ peopletalk.ru