
Կարոյի հիշողությունները և նոր երգը
Շատ հաճախ առօրյա թոհուբոհի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում մեր կյանքն ու դառնում անճանաչելի: Չենք նկատում, թե ինչպես է անցում օրը, հարազատ մարդիկ օտարանում, օտարները հարազատ դառնում, իսկ ոմանք էլ՝ կյանքից հեռանում:
Հենց սա էր պատճառը, որ լիբանանահայ երգիչ, երգահան Կարո Մազլումեանի հայրը մի իմաստուն և կյանքի համար էական խորհուրդ է տվել որդուն. «Այնպես ապրել այս կյանքը և այնպես սիրել ծնողին, որպեսզի մի օր չզղջաս անգամ բաց թողած պահերի և չասված խոսքերի համար, քանի որ կյանքը հավերժ չէ»: Այս խոսքերը ուղղորդել են նրան ամբողջ իր կյանքի ընթացքում: Երգը գրել է հոր մահից հետո, որով և անմահացրել է հայրիկին:
Երգի, երաժշտության և խոսքերի հեղինակը կատարողն է, որը նկատվում է ամբողջ երգի զգացմունքայնությունից: Երգը թողարկել և հանրության դատին է հանձնել նոյեմբերի 23-ին երգչի յութուբյան պաշտոնական էջում: Ձայնագրվել է Երևանում VMA productions ստուդիայում: 10 տարի է, ինչ երգիչը Հայաստանում է բնակվում: Վերադարձել է Հայաստան, որպեսզի ապրի և ստեղծագործի հայրենիքում:
Ձեր դատին ենք հանձնում երգը, սպասում արձագանքների և կարծիքների։