Կարա Դելևինը և Էշլի Բենսոնն ամուսնացել են Լաս Վեգասում

Կարա Դելևինը և Էշլի Բենսոնն ամուսնացել են Լաս Վեգասում: Գլխավոր արարողությունից հետո նրանք լուսանկարվել են վարդագույն կադիլակում:

«Նրանք վստահ էին այն հարցում, թե ինչ են ցանկանում, և շատ լավ գիտակցում էին միմյանց արժեքը», – պատմել է մատուռի սեփականատերը, որտեղ տեղի է ունեցել արարողությունը: «Վստահաբար կարող ենք նշել, որ նրանք նվիրված են միմյանց. դա նկատելի էր նրանց ժպիտներից: Նրանք պարզ և հանգիստ արարողություն էին ուզում»:

Զույգն արդեն մեկ տարի է միասին է, թեև սկզբում նրանց հարաբերությունները գաղտնի էին պահվում: Կարան և Էշլին պաշտոնապես իրենց հարաբերությունների մասին հայտարարեցին հունիսին՝ տեսանյութ տեղադրելով իրենց ինստագրամյան էջում:

Աղբյուր՝ ELLE