
Կանացի ամենապահանջված հեծանիվներն՝ ամռան համար
Այս օրերին մարզվելու և հաճախակի ակտիվ վարժություններ կատարելու լավագույն միջոցը հեծանիվ վարելն է։ Պետք է նաև հիշել, որ հեծանիվ վարելը փողոցում ոչ միայն ակտիվ կյանքի մի մաս կարող է լինել, այլ նաև լավ մեթոդ՝ հրաժարվելու հասարակական տրանսպորտից, մեքենաների խցանումներից, ինչպես նաև խթան՝ սոցիալական հեռավորության պահպանման համար։
Ձեզ ենք ներկայացնում կանացի հեծանիվների տարածված ու հարմարավետ տեսակները՝ հեշտ ընտրության համար։
Կանացի հեծանիվ՝ զամբյուղով
Եկեք անկեղծ լինենք ու խոստովանենք, որ կանանց մեծ մասը չեն սիրում սպորտային ու ծանր հեծանիվներ, ինչը ենթադրում է վինտաժային տեսքով հեծանիվների մեծ տարածումը՝ «ծաղիկներ՝ հեծանիվի զամբյուղում» տրամադրությամբ։
Կանացի հեծանիվ՝ հիբրիդ
Հիբրիդ հեծանիվները համարվում են ունիվերսալ, դրանք լեռնայինի ու տուրիստական հեծանիվների խառնուրդ են՝ որակապես լավը և դիմացկուն։
Կանացի էլեկտրական հեծանիվ
Սովորաբար, էլեկտրական հեծանիվներն աշխատում են լիցքավորվող մարտկոցների հաշվին։ Դրանք հիմնականում լինում են թեթև և հարմարավետ։ Էլեկտրական հեծանիվները շատ արագ ձեզ կհասցնեն ձեր ուզած վայրը, և կարիք չի լինի անհանգստանալ՝ սեփական ուժերով և ազդրերի երբեմն ուժգին ցավով բլուրները բարձրանալ և դժվարանցանելի ճանապարհներ անցնել։
Կանացի հեծանիվ՝ ծալովի
Ծալովի հեծանիվը ամենալավ տարբերակն է, եթե ցանկանում եք ճանապարհորդել՝ հատկապես քաղաքային ճանապարհներին։ Կամ, եթե ճանապարհորդում եք մեքենայով, ապա այն շատ հարմար է տեղավորել մեքենայի մեջ և ցանկացած վայրում վարել, երբ ցանկանաք։
Կանացի հեծանիվ՝ լեռնային
Անցեք ցանկացած լեռնային կամ դժվարանցանելի ճանապարհ ձեր լեռնային հեծանիվով, որը ստեղծված է հատուկ արգելակման համակարգով, ունի կոշտ ու դիմացկուն անիվներ։ Լեռնային հեծանիվ վարելիս կարող եք գտնել մի շարք հնարքներ ու լուծումներ ճանապարհներին և գնալ երկարատև արշավների։
Կանացի քաղաքային հեծանիվ
Եթե դուք անցնում եք ամենօրյա երթևեկելի ճանապարհներով, ավելի կարճ ու հարթ տարածքով, գնում եք աշխատանքի ու հոգնել եք ձանձրալի խցանումներից, ապա քաղաքային հեծանիվը նախատեսված է հենց ձեզ համար։
Եվ վերջում, իհարկե, չմոռանա՛ք կրել սաղավարտ։ Բարի՜ երթ։
Աղբյուր՝ Hello Magazine