
Կանացիության թոփ 4 կանոնները
Կյանքի ժամանակակից ռիթմը ստիպում է կանանց դառնալ իրական «Երկաթյա լեդի»։ Ի վերջո, մենք սովոր ենք բոլոր պատասխանատվություններն ու խնդիրները դնել մեր ուսերին։ Այնուամենայնիվ, տղամարդիկ իրենց կողքը ցանկանում են տեսնել փխրուն կանանց։ Ի՞նչ անել: Ինչպե՞ս վերականգնել բնության կողմից տրված կանացիությունը:
Մի՛ ամաչեք տղամարդուց օգնություն խնդրել
Որքան հաճախ են կանայք ոչ կանացի գործեր կատարում. ծանր պայուսակներ կրում կամ նույնիսկ մեքենաներ նորոգում։ Օգնությու՛ն խնդրեք Ձեր տղամարդուց կամ պատահական անցորդից։ Ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ ուրախ կլինի որոշ ժամանակով դառնալ Ձեր արքայազնը։ Դուք ինքներդ կզգաք, որքան հաճելի է կանացի և փխրուն լինելը, իսկ Ձեր անօգնականությունը մագնիսի պես կքաշի տղամարդկանց։
Հետևե՛ք Ձեր խոսելաձևին
Երբեմն պատահականորեն արտաբերած նույնիսկ մեկ խոսքը կարող է լիովին ոչնչացնել Ձեր կանացի մթնլորտը։ Փորձե՛ք անգամ դժվար իրավիճակներում վերահսկել ինքներդ ձեզ և խոսե՛ք բավականին հանգիստ, նրբորեն և դանդաղ:
Ժամանա՛կ գտեք Ձեր ինքնազարգացման համար
Հաջողակ և իսկապես կանացի ամեն ինչի համար ժամանակ են գտնում. նրանք ժամանակ են հատկացնում ոչ միայն ընտանիքին, կարիերային և տնային աշխատանքներին, այլև հենց իրենց։ Որքան շատ ժամանակ է տրվում առողջ էգոիզմին և անձի զարգացմանը, այնքան հարգալից են մյուսները լինում իր նկատմամբ:
Էքսպերիմենտնե՛ր արեք տեսքի հետ
Արտաքին տեսքը շատ կարևոր է կանցիության համար։ Անընդհատ փորձե՛ք ինչ-որ նոր բան։ Այսպես Դուք ավելի հեշտ կգտնեք Ձեր ոճը։
Աղբյուր՝ ivona