
Կանանց ձեռքերի յուրահատկությունները, որոնց վրա տղամարդիկ ուշադրություն են դարձնում
Առաջին հանդիպմանը կանայք աշխատում են հիանալի տեսք ունենալ և ցույց տալ միայն իրենց լավ կողմերը։ Յուրաքանչյուր աղջիկ ձգտում է, որպեսզի նույնիսկ մանրուքները մտածված և գեղեցիկ լինեն։ Իսկ ի՞նչ են պատմում ձեր ձեռքերը տղամարդկանց՝
-
Աքսեսուարներ
Աքսեսուարները բավականին շատ ինֆորմացիա կարող են տալ կնոջ մասին։ Այն թե արդյո՞ք նա կրում է մատանիներ և ո՞ր մատների վրա, ոսկի է կրում թե՞ արծաթ։ Իհարկե առաջին հերթին, ինչպես և կանայք, տղամարդիկ ուշադրություն են դարձնում արդյոք կինը կրում է ամուսնական մատանի թե ոչ։
-
Ձեռքերի ուժը
Ձեր ձեռքերի ուժգնությունը նույնպես շատ կարևոր է տղամարդկանց համար։ Միմյանց ձեռքերը սեղմելուց տղամարդը կարող է հասկանալ թե ինչպես եք ձեզ դրսևորում հարաբերություններում։
-
Կանացիություն
Եթե դուք ունեք տղամարդկային կոպիտ ձեռքեր ապա պետք չէ հուսահատվել։ Այդպիսի ձեռքեր ունեցող կանայք համարվում են հուսալի զուգընկեր հարաբերություններում։ Այդպիսի մարդիկ չեն վախենում աշխատանքից, բարի են և հավասարակշռված։
-
Եղունգների խնամք
Տղամարդիկ մեծ ուշադրություն են դարձնում կանանց եղունգների հարդարմանը, քանի որ այն կարող է պատմել թե ինչպես է կինը իրեն խնամում։ Չխնամված եղունգները վանում են տղամարդկանց։
-
Տարիք
Ձեռքերը և պարանոցը մատնում են կնոջ տարիքը։ Եթե ձեզ համար կարևոր է երիտասարդ տեսք ունենալը, ապա պետք է խնամել ձեռքերի մաշկը։