
Ո՞ր տարիքում են կանայք սկսում նմանվել իրենց մայրերին
Դոկտոր Ջուլիան դը Սիլվան, ով Harley Street- ի պլաստիկ վիրաբույժներից է, կազմակերպել էր հարցում, որին մասնակցել է 2000 անձ: Այս հարցման շնորհիվ հայտնի է դարձել, որ կանայք սկսում են նմանվել իրենց մայրերին հիմնականում 33 տարեկանում:
Հարցմանը մասնակցած կանանց ավելի քան 50% -ը խոստովանել է, որ նրանք դադարել են իրենց մայրերի հետ վիճաբանել 30 տարեկանից հետո, և նույնիսկ ավելին՝ նրանք սկսել են պահվածքով նմանվել իրենց մայրերին: Հայտնի դերասանուհի Քիրա Նայթլին ևս ընգրկված էր հարցվողների ցուցակում, ով ևս հաստատել է վերը նշված փաստը:
Իսկ տղամարդիկ, hետազոտության համաձայն, սկսում են նմանվել իրենց հայրերին 34 տարեկանում՝ ինչպես օրինակ արքայազն Հարրին:
Այս նմանություններից են օրինակ այն երբ կանայք սկսում են դիտել նույն հեռուստահաղորդումները ինչ իրենց մայրերը, օգտագործել նմանօրինակ արտահայտություններ և զբաղվել նույն հոբիներով:
Իսկ տղամարդիկ սկսում են գործել իրենց հայրերի նման, երբ նրանք ինքներն են դառնում հայրեր:
Այլ նմանություններից են և տղամարդկանց և կանանց համար՝ ավելորդ քաշի ձեռքբերումը, դատարկ սենյակներում լույսերը անջատելու սովորությունը և Ռադիո 1-ից Ռադիո 2-ինանցումը:
Աղբյուր՝ fempositive.com