Սաուդյան Արաբիայում կանայք արդեն մեքենա վարելու իրավունք ունեն

Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրվի մեքենա վարել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նշենք, որ այս երկիրն աշխարհում միակն էր, որտեղ կանայք իրավունք չունեին մեքենա վարել, և տղամարդիկ ստիպված էին վարձել անձնական վարորդներ իրենց կանանց և հարազատների համար: Պարբերականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան մեքենա վարելու առաջին լիցենզիան տրամադրել է այս ամսվա սկզբին: Սաուդյան Արաբիայում ճանապարհային ոստիկանությունը կին վարորդներին ծաղիկներ է նվիրում՝ երկրում փոփոխված իրավունքների հետ կապված։