Խորհուրդներ հղիության ընթացքում ճանապարհորդելու համար

Շատերը կարծում են, որ հղիության ընթացքում պետք է զրկվեն մի շարք վայելքներից, սակայն իրականում Դուք կարող եք շարունակել օգտվել կյանքի բազմաթիվ հաճույքներից, ինչպիսին է ճանապարհորդությունը:

Իսկ ե՞րբ է հղիության ընթացքում ճանապարհորդելու լավագույն ժամանակը։

Իրականում դա հղիության երկրորդ եռամսյակն է, քանի որ երկրորդ եռամսյակի ընթացքում հղիության առաջին շաբաթների սրտխառնոցն արդեն անցած կլինի, Դուք չեք զգա այն հոգնածությունը, որը կարող եք զգալ հղիության հետագա փուլերում, և Ձեր փորիկը դեռ փոքր կլինի հեշտությամբ տեղաշարժվելու համար:

Ավիաընկերությունների մեծ մասը կխնդրի ներկայացնել նամակ Ձեր բժշկից կամ մանկաբարձուհուց, որում նշված կլինի, թե քանի շաբաթ եք հղի: Նկատի ունեցեք, որ ավիաընկերությունները հիմնականում թույլ են տալիս հղի կանանց թռչել միայն մինչև հղիության 37-րդ շաբաթը (32-րդը՝ երկվորյակներով հղիության դեպքում):

Իսկ ինչպե՞ս ճանապարհորդել՝ օդանավո՞վ, գնացքո՞վ, թե՞ մեքենայով։ Ընդհանրապես, հղիության ընթացքում ճամփորդելիս կարող եք օգտագործել ցանկացած տեսակի փոխադրամիջոց: Սակայն երկար հեռավորությունների համար ավելի նախընտրելի է օդանավը, քանի որ երկար ժամանակ նստած մնալու դեպքում խոր երակների թրոմբոզի ռիսկն ավելի մեծ է։

Նաև ամրագոտին կրելիս համոզվե՛ք, որ այն չի սեղմում արգանդը: Կարող եք կրել վերին գոտին փորիկի վրա, իսկ ստորին գոտին՝ վերին ազդրերի երկայնքով:

Աղբյուր՝ flo.health