Խորհուրդներ արագ քուն մտնելու համար

Հաջորդ անգամ, երբ դժվարանաք գիշերը քնել, փորձեք այս օգտակար խորհուրդներից մի քանիսը, որոնք կօգնենք ձեզ այս հարցում։

Իջեցրեք ձեր սենյակի ջերմաստիճանը

Գիշերային ժամերին ձեր սենյակը ավելի սառը պահելը կօգնի կարգավորել ձեր մարմնի ջերմաստիճանը, քանի որ երբ սկսում եք քնել, ձեր մարմնի ջերմաստիճանը սկսում է փոխվել, ինչը ավելի դժվար է դարձնում քնելը տաք սենյակում։

Օրվա ընթացքում եղեք ֆիզիկապես ակտիվ

Ինչպե՞ս քնել, եթե ամբողջ օրը ոչինչ չեք արել: Բացի այդ, եթե օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ չեք լինում, ձեր սթրեսային հորմոնները հնարավոր է մեծանան և խանգարեն ձեզ քնել։

Օրվա ընթացքում ֆիզիկական վարժություններ անելն օգտակար է առողջ քնի համար, հատկապես, երբ ճիշտ ժամերին եք մարզվում: Իրականում առավոտյան ժամերին ֆիզիկական վարժություններ անելն ավելի կօգնի բարելավել ձեր քունը, քան գիշերային մարզանքը։

Փորձեք ստիպել ձեզ մնալ արթուն

Այո, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստիպելով քուն մտնելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դա ավելի շատ սթրես և անհանգստություն կստեղծի, ինչը կխանգարի ձեզ արագ քուն մտնելուն։ Այսպիսով, ինչու՞ չփորձել խաբել ուղեղին` փորձելով ստիպել ձեզ արթուն լինել:

Անջատեք էլեկտրական սարքավորումները

Էլեկտրական սարքավորումները դժվար են դարձնում հանդարտեցնել և հանգստացնել ձեր մտքերը: Բացի այդ, եթե դուք վիդեո խաղեր եք խաղում կամ հեռուստացույց դիտում քնելուց առաջ, ապա դրանք դեռ երկար ժամանակ պահպանվում են ձեր մտքերում, որի պատճառով ողջ գիշեր մտածում եք ձեր սիրելի շոուի հաջորդ սեզոնի մասին կամ մտքով անցնում եք վիդեո խաղի հաջորդ փուլը:

Դադարեք նայել ժամացույցին

Երբ դուք անընդհատ ստուգում եք ժամը, դա ավելորդ սթրես է ստեղծում ձեր մտքում, որի արդյունքում ձեզ համար ավելի դժվար կլինի հանգստանալը և քնելը:

Աղբյուր՝ Lifehacks