
Խորհուրդներ՝ հարսանիքի օրն անթերի մաշկ ունենալու համար
Հարսանեկան զգեստ ընտրելուց, հրավիրատոմսերը պատվիրելուց և հյուրերի ցանկը կազմելուց առաջ ավելի լավ է մտածել մաշկի խնամքի մասին, չէ որ ձեր գլխավոր առաջնահերթությունը պետք է ձեր արտաքին տեսքը լինի:
Նվազեցրեք սթրեսը
Փորձեք այնպես անել, որ հարսանեկան խառնաշփոթը չազդի ձեր տրամադրության վրա: Մաշկաբանները պնդում են, որ մաշկային բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են էկզեման և փսորիազը, հաճախ սթրեսի հետևանք են հանդիսանում: Սթրեսը թուլացնում է իմունային համակարգը՝ մեծացնելով քրոնիկ բորբոքումների առաջացման հավանականությունը: Սթրեսը նաև քնի խանգարման պատճառ է հանդիսանում՝ հանգեցնելով աչքերի հատվածում մաշկի մգության:
Հրաժարվեք ալկոհոլից
Հարսանիքից առաջ անհրաժեշտ է խուսափել ալկոհոլի օգտագործումից՝ նախապատվությունը տալով կանաչ հյութերին: Դրանք հարուստ են թթվածնով և պարունակում են բազմաթիվ կենսական օգտակար բաղադրիչներ, որոնք բարելավում են մաշկի որակը:
Այցելեք ձեր մաշկաբանին
Միևնույն ժամանակ, կարևոր է նախապես այցելել մաշկաբանին, քանի որ մասնագետն ավելի լավ կգնահատի ձեր խնդիրնրը և անհրաժեշտության դեպքում համապատասխան բուժում կնշանակի հարսանիքի օրը կատարյալ մաշկ ունենալու համար:
Աղբյուր՝ brides.com